Սիրիական ընդդիմադիր կոալիցիայի նոր ղեկավար է դարձել Հալեդ ալ-Խոջան
Սիրիայի Հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի նոր ղեկավար է ընտրվել Հալեդ ալ-Խոջան: «Ալ-Արաբիայի» փոխանցմամբ՝ երիտասարդ սերնդի ընդդիմադիրների թեկնածուն հանկարծակի առաջ է անցել առաջատարից՝ ՀԸՈւԱԿ-ի գլխավոր քարտուղար Նասեր ալ-Հարիրիից: Քվեարկության ընթացքում, որը տեղի է ունեցել Ստամբուլում կոալիցիայի փակ նիստում, ալ-Խոջան ստացել է ղեկավարության 56 անդամի աջակցությունը: Նրա մրցակիցը 50 ձայն է հավաքել:
Ալ-Խոջան ղեկավարում է Ստամբուլում ՀԸՈւԱԿ-ի ներկայացուցչությունը: ՀԸՈւԱԿ-ը պետք է վերջնական որոշում ընդունի՝ կուղղի՞ արդյոք իր ներկայացուցիչներին Մոսկվա՝ միջսիրիական շփմանը մասնակցելու: Դրանք կկայանան հունվարի վերջին և, ինչպես սպասվում է, հիմք կնախապատրաստեն սիրիական կառավարության և ընդդիմության միջև բանակցությունները վերսկսելու համար, որոնք դադարեցվել են Ժնևում մեկ տարի առաջ:
Սիրիական ընդդիմադիր կոալիցիայի նոր ղեկավար է դարձել Հալեդ ալ-Խոջան
Սիրիայի Հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի նոր ղեկավար է ընտրվել Հալեդ ալ-Խոջան: «Ալ-Արաբիայի» փոխանցմամբ՝ երիտասարդ սերնդի ընդդիմադիրների թեկնածուն հանկարծակի առաջ է անցել առաջատարից՝ ՀԸՈւԱԿ-ի գլխավոր քարտուղար Նասեր ալ-Հարիրիից:
Քվեարկության ընթացքում, որը տեղի է ունեցել Ստամբուլում կոալիցիայի փակ նիստում, ալ-Խոջան ստացել է ղեկավարության 56 անդամի աջակցությունը: Նրա մրցակիցը 50 ձայն է հավաքել:
Ալ-Խոջան ղեկավարում է Ստամբուլում ՀԸՈւԱԿ-ի ներկայացուցչությունը:
ՀԸՈւԱԿ-ը պետք է վերջնական որոշում ընդունի՝ կուղղի՞ արդյոք իր ներկայացուցիչներին Մոսկվա՝ միջսիրիական շփմանը մասնակցելու: Դրանք կկայանան հունվարի վերջին և, ինչպես սպասվում է, հիմք կնախապատրաստեն սիրիական կառավարության և ընդդիմության միջև բանակցությունները վերսկսելու համար, որոնք դադարեցվել են Ժնևում մեկ տարի առաջ:
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: