Հունվարի 5-ին, ժամը 00.44-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ.Պետրոսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 40AA040 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Սամանդ» մակնիշի 6293Տ պետհամարանիշի, «Էլեն» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, այնուհետև` կայանված «Մերսեդես» մակնիշի (վարորդ Մ.Գ.) 34AF126 պետհամարանիշի ավտոմեքենային: Հրշեջ-փրկարարները «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, հոսանքազրկել մեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (ինքնությունը ճշտվում է) տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Շղթայական ավտովթար «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ
Հունվարի 5-ին, ժամը 00.44-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ.Պետրոսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 40AA040 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Սամանդ» մակնիշի 6293Տ պետհամարանիշի, «Էլեն» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, այնուհետև` կայանված «Մերսեդես» մակնիշի (վարորդ Մ.Գ.) 34AF126 պետհամարանիշի ավտոմեքենային:
Հրշեջ-փրկարարները «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, հոսանքազրկել մեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
«Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (ինքնությունը ճշտվում է) տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: