Լրահոս

04.01.2015 23:16


ՊԲ-ն հերքում է, որ հայկական կողմը հրետակոծել է ադրբեջանական գյուղերը

ՊԲ-ն հերքում է, որ հայկական կողմը հրետակոծել է ադրբեջանական գյուղերը

Ադրբեջանական ANS գործակալությունն երեկ՝ հունվարի 3-ի ուշ երեկոյան հայտնել է, որ հայկական կողմը հրետակոծել է շփման գծի Աղդամի հատվածի մոտ գտնվող ադրբեջանական գյուղերը: Լրատվամիջոցը հրապարակել է նաև մի քանի լուսանկար, որտեղ երևում են հրետակոծման հետքերը:

Մեկնաբանելով այս տեղեկությունը` Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց. «Հայ դիրքապահները երբևէ չեն կրակել ադրբեջանական գյուղերի ուղղությամբ: Սա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է: Հայկական զինուժի զինծառայողները երբևէ խոշոր տրամաչափի զենքերից չեն կրակել ադրբեջանական գյուղերի ուղղությամբ»:

Մանրամասները՝ Ռազմինֆոյում

Այս խորագրի վերջին նյութերը