Երեկ 95 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ Կոնգրեսի առաջին աֆրոամերիկացի սենատոր Էդվարդ Բրուքը: Այս մասին հայտնել է նրա նախկին օգնականը: Բրուքը Սենատի անդամ է ընտրվել 1966 թ. Մասաչուսեթս նահանգից: Այն ժամանակ աֆրոամերիկացիները կազմում էին նահանգի միայն 2 տոկոսը: Բրուքը սենատորի պաշտոնում աշխատել է 12 տարի: Մինչ այդ նա եղել է Մասաչուսեթսի գլխավոր դատախազը: Սենատում Բրուքը հարել է լիբերալ–հանրապետականներին, որոնք հաճախ ընդդիմանում էին նախագախ Ռ. Նիքսոնին։
ԱՄՆ-ում մահացել է առաջին աֆրոամերիկացի սենատորը
Երեկ 95 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ Կոնգրեսի առաջին աֆրոամերիկացի սենատոր Էդվարդ Բրուքը: Այս մասին հայտնել է նրա նախկին օգնականը:
Բրուքը Սենատի անդամ է ընտրվել 1966 թ. Մասաչուսեթս նահանգից: Այն ժամանակ աֆրոամերիկացիները կազմում էին նահանգի միայն 2 տոկոսը: Բրուքը սենատորի պաշտոնում աշխատել է 12 տարի: Մինչ այդ նա եղել է Մասաչուսեթսի գլխավոր դատախազը:
Սենատում Բրուքը հարել է լիբերալ–հանրապետականներին, որոնք հաճախ ընդդիմանում էին նախագախ Ռ. Նիքսոնին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: