Լրահոս

04.01.2015 11:12


«Օպել»-ն արգելափակվել է փոսի մեջ

«Օպել»-ն արգելափակվել է փոսի մեջ

Հունվարի 3-ին, ժամը 23.44-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Նորագյուղ թաղամասի թիվ 48բ տան մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է օգնությունը:

Դեպքի վայր է ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 VS 484 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հունվարի 3-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (29-րդ կմ) ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 34 CN 721 պետհամարանիշով ավտոմեքենան ուղեկցել են Չարենցավան քաղաքի ՀՓՋ:

***

Հունվարի 3-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում (7-րդ կմ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա» մակնիշի 19 ԼԼ 877 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 3-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները արգելափակվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ստեփանավան-Վանաձոր հատվածում (18-19 կմ) մերկասառույցի պատճառով արգելաակվել է մոտ 50 ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա: Ժամը 17.30-ից 18.40-ը «Ստեփանավանի ՃՇՇ» ՍՊԸ-ն իրականացրել է ճանապարհի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով ևս 25 ավտոմեքենա դուրս է եկել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը