ԱՄՆ Վաշինգտոն նահանգի մասնավոր ֆերմաներից մեկում թռչնագրիպ է արձանագրվել։ Այս մասին հայտնում է «Associated Press»-ը: Տեղական իշխանությունների հաղորդմամբ` թռչնագրիպի բռնկման մասին հայտնել է ֆերմային սեփականատերը: Ըստ նրա` նախորդ շաբաթ 150 թռչնից 50-ը սատկել է:
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունից արդեն հայտնել են, որ խուճապի պատճառ չկա. վարակը մարդու համար վտանգավոր չէ: Միաժամանակ, նշվում է, որ H5 շտամը կարող է մահացու լինել ինչպես ընտանի, այնպես էլ վայրի թռչունների համար:
ԱՄՆ-ում թռչնագրիպի դեպք է արձանագրվել