Լրահոս

03.01.2015 00:35


Գիտնականներն ամանորյա եղևնու վրա 25 հազար հատ միջատ են հայտնաբերել

Գիտնականներն ամանորյա եղևնու վրա 25 հազար հատ միջատ են հայտնաբերել

Ամանորյա բնական եղևնու վրա մոտ 25 հազար հատ միջատ է բնակվում` սարդեր, ցեցեր, տիզեր և այլն: Ինչպես հայտնում է «The Daily Mail»-ը, գիտնականները պարզել են, որ այդ միջատները պատսպարվում են ցրտից և ձմեռային քուն մտնում եղևնու վրա: Իսկ երբ եղևնին կտրում են և տեղափոխում տուն, միջատները զգում են ջերմությունն ու լույսը: Կարծելով, թե գարուն է սկսվել, դրանք արթնանում են ձմռան քնից:

Գիտնականները նաև նշում են, որ այդ միջատները հիմնականում անվտանգ են մարդու համար, բայց կարող են և ալերգիա առաջացնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը