«Միցուբիշի Իո»-ն սահել է ձորը, «Լեքսուս»-ը` կախվել դեպի ձորակը
Հունվարի 2-ին, ժամը 17.29-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի լճի մոտակայքում, «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել ձորը (մոտ 6 մետր), տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Միցուբիշի Իո» մակնիշի 31ՕՏ084 պ/հ (վարորդ` Ս. Ա.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Հունվարի 2-ին, ժամը 17.09-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհին` Մայիսյան-Քեթի 1-ին կմ-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արջևի անվադողերով կախվել դեպի հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Լեքսուս» մակնիշի 17MM177 պետհամարանիշով (վարորդ` Վ. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
«Միցուբիշի Իո»-ն սահել է ձորը, «Լեքսուս»-ը` կախվել դեպի ձորակը
Հունվարի 2-ին, ժամը 17.29-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի լճի մոտակայքում, «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել ձորը (մոտ 6 մետր), տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Միցուբիշի Իո» մակնիշի 31ՕՏ084 պ/հ (վարորդ` Ս. Ա.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Հունվարի 2-ին, ժամը 17.09-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհին` Մայիսյան-Քեթի 1-ին կմ-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արջևի անվադողերով կախվել դեպի հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Լեքսուս» մակնիշի 17MM177 պետհամարանիշով (վարորդ` Վ. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: