Լրահոս

02.01.2015 21:38


Լեռներում չմշկելիս ՌԴ քաղաքացի է մոլորվել

Լեռներում չմշկելիս ՌԴ քաղաքացի է մոլորվել

Հունվարի 2-ին՝ ժամը 15.00-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացի Միխայել Ցեխինը դուրս է եկել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հյուրանոցից և լեռներում չմշկելիս մոլորվել. անհրաժեշտ է փրկարարնեիր օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Հրշեջ-փրկարարները, ոստիկանության և ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ սկսել են որոնողական աշխատանքները:
Քաղաքացու ուղարկած կոորդինատային տվյալները ստացվել, մշակվել են ճԿԿ-ում և քաղաքացու հավանական գտնվելու վայրն ուղարկվել է որոնողական աշխատանքներն իրականացնող հրշեջ-փրկարարներին:

Հրշեջ-փրկարարներն Աղավնաձոր գյուղի մոտակայքում` «Քվանտ» վարժարանի չշահագործվող հանգստի տան տարածքում, հայտնաբերել են ՌԴ քաղաքացի Միխայել Շչուռին (ծնվ. 1978թ.) և տեղափոխել «Նաիրի» հյուրանոցային համալիր:

Այս խորագրի վերջին նյութերը