ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 21.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Չարենցավան և Աբովյան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում և Շիրակի մարզում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի Մեղրի և Քաջարան քաղաքներում անձրև է տեղում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը