Հունվարի 1-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` «Բալի» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 13-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Դեյվու» մակնիշի 16 OS 752 պ/հ (վարորդ Մ. Ղ. ծնվ. 1988թ.) ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով վարորդը տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:
ՃՏՊ Աբովյան քաղաքում