Ռոբերտ Արզումանյան. Պորտուգալիայի մակարդակի մրցակիցների հետ հանդիպումներում պարտություններ էլ կլինեն
Հայաստանի հավաքականի և Պերմի «Ամկարի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պատասխանել է armsport.am–ի ընթերցողների հարցերին։
–Որտե՞ղ եք սկսել Ձեր ֆուտբոլային կարիերան: Երազո՞ւմ էիք դառնալ Հայաստանի հավաքականի լավագույն պաշտպաններից մեկը: (Գևորգ Էլլարյան)
–Մարզվել սկսել եմ Երևանի ֆուտբոլի դպրոցում, որն այժմ «Փյունիկի» մարզադպրոցն է։ Մինչև 15 տարեկան մարզվել եմ այդտեղ, իսկ հետո, երբ այն վերանվանվեց «Փյունիկ», դարձա այդ ակումբի խաղացողը։
Մինչև 17 տարեկան դեռ հաստատ չգիտեի՝ ֆուտբոլիստ կդառնամ թե ոչ, որովհետև միաժամանակ սովորում էի։ Այդ պատճառով դեռ չէի մտածում հավաքականում խաղալու մասին, պարզապես մյուսների նման գնում էի մարզումների։
–Դուք չեք նյարդայնանո՞ւմ, երբ հավաքականի պաշտպանությունում ամեն ինչ անում եք ճիշտ, իսկ մնացածը սխալվում են։ (Արմեն Կոլայան)
–Ես նույնպես ամեն ինչ ճիշտ չեմ անում. ոչ ոք չի անում։ Ճիշտ է՝ բոլորն են նյարդայնանում, երբ սխալների պատճառով չես հաղթում, բայց ֆուտբոլում, եթե շատ նյարդայնանանք, ավելի վատ կխաղանք։ Այդ պատճառով փորձում ենք վերլուծել մեր սխալները, որոնք բոլորիս մոտ էլ պատահում են։
– Ռոբերտ, եղե՞լ է դեպք, որ եվրոպական միջին մակարդակի ակումբներից հետևել են Ձեզ, բայց ինչ-ինչ խնդիրներով գործարքը չի իրականացվել: (Գևորգ Հարությունյան)
–2005–ից 2008 թվականներին հետևում էին իմ խաղին։ Ես միայն խոսակցություններ եմ լսել, որովհետև այդ տարիքում շատ բան չգիտեի ֆուտբոլի մասին։ Տեղեկություններն իմանում էի այնքան, որքան ինձ հայտնում էին։ Հիմնականում հետաքրքրությունը Հոլանդիայից էր. «Այաքս», «Ֆեյենորդ», ՊՍՎ... մի պահ «Շեֆիլդ» գնացի։ Այդպես շատ թիմերի հետաքրքրության մասին եմ լսել, բայց թե դրանք ինչ մակարադակի էին, չեմ կարող ասել։
–Ինչպես տեղեկացանք, Վալերի Ալեքսանյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան, իսկ Տարոն Ոսկանյանը հավաքականում բոլորիցդ ամենաքիչ փորձ ունեցող պաշտպանն է։ Հիմա կարելի է ասել, որ պաշտպանության ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ձեր վրա Դուք պատրա՞ստ եք դրան։ (Հայկ Աղաջանյան)
–Եթե խաղում ես պաշտպանությունում, պետք է պատրաստ լինես պատասխանատվությանը։ Առհասարակ հավաքականում խաղացող բոլոր ֆուտբոլիստները պետք է պատրաստ լինեն դրան։ Շատ ցավալի է, որ Վալերին ավարտեց կարիերան, որովհետև նա ուժ ուներ և դեռ կարող էր օգնել մեր հավաքականին։ Մյուս խաղացողներն էլ պետք է խաղան, պատասխանատվություն կրեն ու հավաքականի համար ամեն ինչ անեն։ Ինձ թվում է ժամանակի հետ ամեն ինչ կստացվի։
–Ե՞րբ ենք տեսնելու Հայաստանի հավաքականի կայուն ելույթները։ (Ավետիք Ավետյան)
–Եթե խոսքը գնում է միշտ հաղթելու մասին, ապա դա մի քիչ դժվար է, որովհետև մենք խաղում ենք լավ թիմերի հետ, այլ ոչ Անդորրայի պես մրցակիցների։ Պորտուգալիայի մակարդակի մրցակիցների հետ հանդիպումներում պարտություններ էլ կլինեն։ Հաջորդ տարվանից այն ֆուտբոլիստները, ովքեր փորձ չունեին, արդեն դա ձեռք բերած կլինեն, ինչի պակասությունն էլ երևի անկայուն ելույթների պատճառն էր։ Շատ կարևոր է նաև, որ բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում լինեն։
–Ո՞ր առաջնությունում ամենաշատը կցանկանաք հանդես գալ: (Արմեն Մարտիրոսյան)
–Վաղուց չեմ մտածում այդ ուղղությամբ։ Այդ մասին վերջին անգամ մտածել եմ երիտասարդ տարիքում։ Այժմ ինձ դուր է գալիս խաղալ այն առաջնությունում, որին մասնակցում եմ։

Մանրամասները` armsport.am–ում: