Լրահոս

31.12.2014 15:36


«Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմի այս տարվա վերջին ցուցադրությունը տեղի է ունեցել Սիդնեյում

«Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմի այս տարվա վերջին ցուցադրությունը տեղի է ունեցել Սիդնեյում

«Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի այս տարվա վերջին արտերկրյա ցուցադրությունը նախօրեին կայացել է ավստրալիական Սիդնեյում՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշենք, որ ժապավենն արդեն ցուցադրվել է աշխարհի 15 քաղաքներում:

Ֆիլմում ներկայացված է Հայրապետյանի կյանքը, անցած ուղին, Արցախյան հերոսամարտի ընթացքում մարտիկներին ոգեշնչելու նպատակով Գանձասարի վանքի վերականգնումը, ինչպես նաև պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի զարգացման հարցում նրա ունեցած ներդրումը։

Ֆիլմն անդրադառնում է նաև այս տարի Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործին։ Նրա նկատմամբ հետաքննությունը սկսվել է Բաշկիրիայից Դաշնային Խորհրդի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներից հետո, ով ցմահ ազատազրկված է մի շարք հանցագործությունների համար։ Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանը 2009-ին կապ է ունեցել «Բաշնևթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը