Լրահոս

30.12.2014 21:14


Բանկերի և փոխանակման կետերի նկատմամբ տուգանքներից հօգուտ պետբյուջեի ենթակա է գանձման շուրջ 40.000.000 դրամ

Բանկերի և փոխանակման կետերի նկատմամբ տուգանքներից հօգուտ պետբյուջեի ենթակա է գանձման շուրջ 40.000.000 դրամ
Սույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին բանկերում և փոխանակման կետերում իրականացվել են ՀՀ բանկային և արժութային օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմանն ուղղված շուրջ 170 ստուգումներ, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ ՀՀ տարածքում գործող թվով 16 առևտրային բանկի և 12 փոխանակման կետի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ՝ տուգանքի, լիցենզիայի կասեցման և նախազգուշացման տեսքով:
Ընդհանուր առմամբ, բանկերի և փոխանակման կետերի նկատմամբ նշանակված տուգանքներից հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է գանձման շուրջ 40.000.000 քառասուն միլիոն ՀՀ դրամ:
Միաժամանակ, թվով 23 ֆինանսական կազմակերպության նկատմամբ կիրառվել է նախազգուշացում՝ ապագայում նմանատիպ խախտումներ թույլ չտալու հանձնարարականով, ինչպես նաև կասեցվել են 3 փոխանակման կետերի գործունեության լիցենզիաները:
Միևնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ արտարժութային շուկայում տեղի ունեցած դեպքերի վարչական վարույթները կրում են շարունակական բնույթ և ՀՀ տարածքում գործող այլ բանկերի և փոխանակման կետերի կողմից թույլ տրված նմանատիպ խախտումները կքննարկվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի հաջորդ նիստերի ընթացքում:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը