Ոստիկանության տեսուչն առանց այցելելու տուժածին` կազմել է նրանից բացատրություն վերցնելու արձանագրություն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: 2014 թվականի դեկտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի բնակչուհի Ա.Գորգինյանը գրավոր հաղորդում է տվել Լոռու մարզային քննչական վարչություն այն մասին, որ ՀՀ ոստիկանության մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչն իր որդու մարմնական վնասվածքներ ստանալու կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում կազմել է կեղծ բացատրություն: Բնակչուհին մասնավորապես հայտնել է, որ որդին` Ս.Կիրակոսյանը, մարմնական վնասվածքներով գտնվել է Վանաձորի բժշկական կենտրոնում: Դեպքի կապակցությամբ ոստիկանության բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակներում ոստիկանության տեսուչը, առանց Վանաձորի բժշկական կենտրոն այցելելու և որդուց բացատրություն վերցնելու, կազմել է կեղծ փաստաթուղթ՝ նրանից դեկտեմբերի 14-ին` ժամը ժամը 12:30-12:55-ը, բացատրություն վերցնելու մասին, մինչդեռ նա դեկտեմբերի 13-18-ն ընկած ժամանակահատվածում անգիտակից վիճակում գտնվել է Վանաձորի բժշկական կենտրոնում, իսկ դեկտեմբերի 18-ին` մահացել: Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2014 թվականի դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը որոշում է կայացվել՝ քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ոստիկանության տեսուչն առանց այցելելու տուժածին` կազմել է նրանից բացատրություն վերցնելու արձանագրություն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:
2014 թվականի դեկտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի բնակչուհի Ա.Գորգինյանը գրավոր հաղորդում է տվել Լոռու մարզային քննչական վարչություն այն մասին, որ ՀՀ ոստիկանության մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչն իր որդու մարմնական վնասվածքներ ստանալու կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում կազմել է կեղծ բացատրություն:
Բնակչուհին մասնավորապես հայտնել է, որ որդին` Ս.Կիրակոսյանը, մարմնական վնասվածքներով գտնվել է Վանաձորի բժշկական կենտրոնում:
Դեպքի կապակցությամբ ոստիկանության բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակներում ոստիկանության տեսուչը, առանց Վանաձորի բժշկական կենտրոն այցելելու և որդուց բացատրություն վերցնելու, կազմել է կեղծ փաստաթուղթ՝ նրանից դեկտեմբերի 14-ին` ժամը ժամը 12:30-12:55-ը, բացատրություն վերցնելու մասին, մինչդեռ նա դեկտեմբերի 13-18-ն ընկած ժամանակահատվածում անգիտակից վիճակում գտնվել է Վանաձորի բժշկական կենտրոնում, իսկ դեկտեմբերի 18-ին` մահացել:
Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2014 թվականի դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նույն օրը որոշում է կայացվել՝ քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին