Տիգրան Ուրիխանյան. «Տեղի ունենա ազատ և անկաշկանդ քննարկում»
- Օրեր առաջ ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը հայտարարեց, որ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին տեղի է ունենալու ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով: Կարո՞ղ եք ավելի մանրամասնել, թե ինչ փուլում է գտնվում խորհրդաժողովի կազմակերպումը, ինչ ֆորմատ է նախատեսվում, ովքեր են հրավիրված և այլն:
- Այս պահին կարող եմ ասել հետևյալը. ստեղծվել է կազմկոմիտե, որը զբաղվում է խորհրդաժողովի կազմակերպչական աշխատանքներով: Վստահաբար կարող եմ ասել, որ այն կազմակերպված է լինելու շատ բարձր մակարդակով և լինելու է խիստ ներկայացուցչական: Դուք արդեն իսկ ականատեսն եք քաղաքական, հասարակական ուժերի կողմից ամեն օր հնչող նորանոր հայտարարությունների, արձագանքների: Միակ խնդիրը, որ մենք այս պահին ունենք, եթե իհարկե դա կարելի է խնդիր կոչել, մասնակցելու ցանկություն հայտնողների աննախադեպ մեծ թիվն է, որը մեզ ստիպում է վերանայել սկզբնական ֆորմատը և դահլիճի ընտրությունը: Իհարկե հասկանալի է, որ այս հարցերն արագ լուծվելու են, և կազմկոմիտեն զբաղված է հենց լավագույն տարբերակները մշակելով: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները, շարժումները, անհատները, իրենց հրավիրատոմսերը ստանալու են հունվարի 10-ից սկսած, երբ բոլոր կազմակերպչական հարցերն արդեն ամբողջությամբ լուծված կլինեն:
- Խոսակցություններ կան, որ խորհրդաժողովը կարող է փակ լինել ԶԼՄ-ների համար:
- Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից: Ո՞րն է նման ներկայացուցչական խորհրդաժողովի՝ փակ անելու իմաստը: Ընդհակառակը, մենք կարևորում ենք, որ հասարակական տրամադրությունների բոլոր նրբերանգները հնչեցվեն, և տեղի ունենա ազատ և անկաշկանդ քննարկում: Խորհրդաժողովը բաց է լինելու ԶԼՄ-ների համար, ավելին, այս պահին կազմկոմիտեն քննարկում է ողջ ընթացքը ուղիղ եթերով հեռարձակելու հարցը:

Աղբյուրը՝ http://xnews.am/arm/news.php?id=3573