ԱԻՆ–ից հայտնում են, որ դեկտեմբերի 30-ը ՏԿԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) կինոլոգիական ծառայության համար առանձնահատուկ օր էր: Փրկարար ծառայության համակարգում երկար տարիներ աշխատած Գեղամ Լալայանը կինոլոգիական ծառայությանը նվիրեց լաբրադոր ցեղատեսակի բարձրակարգ շուն:
Լաբրադոր ցեղատեսակի շներն ամենահայտնիներից են ամբողջ աշխարհում: Նրանք ունեն կանադական ծագում և ճանաչված են իրենց հեշտ վարժեցման և մեղմ բնավորության շնորհիվ: Կինոլոգիական ծառայությունը բարձրակարգ շան համար ապահովել է կեցության լավագույն պայմաններ: Շունն այժմ ութ ամսական է, շատ աշխույժ է և առույգ: Շունը ունի նաև հատուկ անձնագիր, որտեղ գրառումներ են արված շան առողջական վիճակի և կատարված պատվաստումների վերաբերյալ: ՀՆՓԱԻԿ կինոլոգները կպատրաստեն շանը որոնողափրկարարական աշխատանքներին օգնելու համար:
Լաբրադոր շուն Փրկարար ծառայության համար