Ծայրահեղականները երկու դպրոց են հրկիզել Պակիստանի հյուսիս-արևմուտքում
Պակիստանի հյուսիս–արևմուտքում՝ Քուրրամ շրջանում, որը մտնում է Աֆղանստանի հետ սահմանակից «ցեղերի գոտի», ծայրահեղ իսլամիստները երկու նախակրթական դպրոց են այրել: Հրդեհի պահին կրթօջախները դատարկ են եղել, այդ պատճառով զոհեր չեն գրանցվել: Այս մասին այսօր հաղորդել է պակիստանյան ԶԼՄ-ն: Ինչպես հայտնի է դարձել, դպրոցները վաղ առավոտյան հրդեհել են պակիստանյան «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» շարժման զինյալները, որոնք դեմ են հանդես գալիս աշխարհիկ կրթության համընդհանուր զարգացմանը:

Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: