Աշխարհ

30.12.2014 13:23


Վրաստանում թոռը ճայթուկը մտցրել է քնած պապու բերանը և պայթեցրել

Վրաստանում թոռը ճայթուկը մտցրել է քնած պապու բերանը և պայթեցրել

Վրաստանում տարեց մի մարդ այրվածքներով և սթրեսային վիճակում տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ թոռնիկն ամանորյա ճայթուկը պայթեցրել է նրա բերանի մեջ։ «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ այրվածքաբանական կենտրոնից հայտնել են, որ տղամարդն այրվածքներ է ստացել բերանի շրջանում, և արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Պատմել են նաև, որ տարեց տղամարդը հեռուստացույցի առաջ նստած քնել է, երբ թոռը ճայթուկը մտցրել է նրա բերանի մեջ և պայթեցրել։

Ի դեպ, սա Վրաստանում վերջին օրերին նմանօրինակ արդեն 20–րդ դեպքն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը