Ճապոնիայում թռչնի գրիպի հերթական բռնկումն է արձանագրվել
Ճապոնական Հոնսյու կղզու միանգամից երկու շրջանում թռչնի գրիպի բռնկում է արձանագրվել։ Երկուշաբթի Նագատո քաղաքում թռչնաբուծարանի աշխատակիցները մոտ 20 սատկած թռչուն էին հայտնաբերել։ «ТАСС»–ի փոխանցմամբ՝ այժմ այդ վայրին հակարից 3կմ հատվածում կարանտին է հայտարարված։
Իշխանությունները որոշում են կայացրել վերացնել 37 հազար հավ։ Թռչնաբուծարաններից մեկում էլ արդեն իսկ վերացրել են 42 հազար հավ։ Չի բացառվում, որ վարակը կարող է տարածվել նաև հարևան թռչնաբուծարաններում, որտեղ ավելի քան 2մլն ընտանի թռչուն է պահվում։
Այս տարվա ընթացքում արդեն երեք անգամ թռչնի գրիպի բռնկում է արձանագրվել, որի պատճառով ստիպված են եղել 150 հազար հավ վերացնել։

7or.am