«Ֆորմուլա–1»–ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը, ով մեկ տարի առաջ ծանր վնասվածքներ էր ստացել, այլևս գամված չէ անկողնուն։ Բայց և խոսել նա դեռ չի կարողանում։ «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իտալացի լրագրող Ալբերտո Սաբատինին։
«Ժամանակ առ ժամանակ նա նստում է սայլակին՝ պատուհանի մոտ։ Նա սկսել է ճանաչել հարազատներին։ Նրա դեմքի մկանները գրեթե չեն շարժվում։ Նա արձագանքում է արտաքին աշխարհին, բայց պատասխանում է աչքերի շարժումով միայն։ Նրա ուղեղն աշխատում է»,–պատմել է Սաբատինին։
Բժիշկների կանխատեսումներով՝ նման վնասվածքների դեպքում վերականգնողական ընթացքը տևում է մոտ մեկ տարի։ Երբեմն մարդիկ ստիպված են լինում սկսել նորից խոսել, քայլել։
«Կարևորը, որ նա շարունակում է պայքարել։ Եթե կա մի մարդ, ով ի վիճակի է հաղթահարել այսպիսի վնասվածքները, դա Միխայիլն է»,–ասել է լրագրողը։
Շումախերը վեր է կացել անկողնուց, բայց չի խոսում

7or.am