Պորոշենկոյի ընկերության դեմ հարուցված քրեական գործը կարճվել է
Կարճվել է «Ռոշեն» քաղցրավենիքի ընկերության դեմ հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության պատճառով։ Այս ընկերության փաստացի ղեկավարն է Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն։
«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ «Ռոշեն» ընկերության գլխավոր տնօրենի փաստաբան Վիոլետա Վոլկովան հայտնել է, որ նաև հանվել է ընկերության հաշիվների (մոտ 2,5 մլրդ ռուբլի) վրա դրված արգելանքը։
Քրեական գործը հարուցվել էր երկու տարի առաջ ապրանքային նշանի անօրինական օգտագործման մեղադրանքով։

7or.am