Դոնեցկում կենսաթոշակային համակարգը կսկսի կայուն գործել 2015–ի գարնանը
Կենսաթոշակային համակարգը հռչակված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում կսկսի կայուն գործել հաջորդ տարվա գարնանը: Այս մասին այսօր հայտարարել է ԴԺՀ աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Տրետյակովը:
«Մենք հույս ունենք, որ կենսաթոշակային համակարգը քիչ թե շատ կայուն կսկսի գործել գարնանից: Գործողությունների ծրագիր է մշակվել՝ ճանապարհային քարտեզ: Այն հաշվարկված է մինչև 2015թ. փետրվարի վերջ»,– մեջբերում է նրան Դոնեցկի լրատվական գործակալությունը: Տրետյակովի խոսքերով՝ կենսաթոշակային համակարգը հանրապետությունում կառուցվում է Ռուսական, Մերձբալթյան երկրների, Ղազախստանի և Բելառուսի փորձը հաշվի առնելով:
«Այժմ Արևմտյան Եվրոպայի նպաստների հաշվառման փորձն ենք ուսումնասիրում: Մեր կենսաթոշակային համակարգը կկառուցվի գործարկված փորձի վրա, և համոզված եմ, որ ավելի լավը կլինի, քան Ուկրաինայում», - հստակեցրել է փոխնախարարը:
Դոնեցկում կենսաթոշակային համակարգը կսկսի կայուն գործել 2015–ի գարնանը
Կենսաթոշակային համակարգը հռչակված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում կսկսի կայուն գործել հաջորդ տարվա գարնանը: Այս մասին այսօր հայտարարել է ԴԺՀ աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Տրետյակովը:
«Մենք հույս ունենք, որ կենսաթոշակային համակարգը քիչ թե շատ կայուն կսկսի գործել գարնանից: Գործողությունների ծրագիր է մշակվել՝ ճանապարհային քարտեզ: Այն հաշվարկված է մինչև 2015թ. փետրվարի վերջ»,– մեջբերում է նրան Դոնեցկի լրատվական գործակալությունը:
Տրետյակովի խոսքերով՝ կենսաթոշակային համակարգը հանրապետությունում կառուցվում է Ռուսական, Մերձբալթյան երկրների, Ղազախստանի և Բելառուսի փորձը հաշվի առնելով:
«Այժմ Արևմտյան Եվրոպայի նպաստների հաշվառման փորձն ենք ուսումնասիրում: Մեր կենսաթոշակային համակարգը կկառուցվի գործարկված փորձի վրա, և համոզված եմ, որ ավելի լավը կլինի, քան Ուկրաինայում», - հստակեցրել է փոխնախարարը:
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: