Լրահոս

30.12.2014 11:05


Ալիևը համաներում է հայտարարել

Ալիևը համաներում է հայտարարել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներում է շնորհել 87 դատապարտյալի։ 79-ն ազատվել է կալանավայրից, 3–ը՝ ուղղիչ աշխատանքներից, 5–ը՝ տուգանքներից:

«Turan»–ը նշում է, որ նրանց թվում են նաև իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն, 10 քաղբանտարկյալ, «NIDA» շարժման ակտիվիստներ Ուզեիր Մամեդլին և Զաուր Գուրբանլըն, «Խուրալ» թերթի խմբագիր Ավազ Զեյնալըն, իրավաբան Գուրբան Մամեդովը, «Նոտա» թերթի խմբագիր Սարդար Ալիբեյլին և այլք:

«Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի» ղեկավար Էլշան Հասանովն ասել է, որ հարյուրից տասը քաղբանտարկյալի ազատ արձակումը չի փոխում համատարած հետապնդումների և հիմնարար ազատությունների ճնշման պատկերը:

Այս խորագրի վերջին նյութերը