Պետքարտուղարությունը դրական է գնահատել գերիների փոխանակումն աշխարհազորայինների և ուկարինական ուժայինների միջև
ԱՄՆ պետքարտությունը դրական է գնահատել գերիների փոխանակումն ուկրաինական ուժայինների և ԴԺՀ աշխարհազորայինների միջև: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆֆ Ռաթկեն: «Մենք կարծում ենք, որ նման փոխանակումները, ինչպես նաև բռնության նվազումը դրական քայլեր են, ինչը նույնպես հնարավորություն է ստեղծում երկարատև քաղաքական կարգավորման հասնելու համար՝ մինսկյան պայմանավորվածություններին համաձայն», - ասել է Ռաթկեն: Դիվանագետը նորից կոչ է արել ազատել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին և ռեժիսոր Օլեգ Սենցովին, ինչպես նաև «կատարել պարտավորությունները՝ համաձայն մինսկյան պայմանավորվածությունների»: Դեկտեմբերի 26-27-ի գերիների փոխանակումն ուկրաինական ուժայինների և աշխարհազորայինների միջև ամենախոշորն էր Դոնբասում բախման ամբողջ ընթացքում: Փոխանակումը տեղի է ունեցել «222-ը 149-ի» բանաձևով:
Պետքարտուղարությունը դրական է գնահատել գերիների փոխանակումն աշխարհազորայինների և ուկարինական ուժայինների միջև
ԱՄՆ պետքարտությունը դրական է գնահատել գերիների փոխանակումն ուկրաինական ուժայինների և ԴԺՀ աշխարհազորայինների միջև: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆֆ Ռաթկեն:
«Մենք կարծում ենք, որ նման փոխանակումները, ինչպես նաև բռնության նվազումը դրական քայլեր են, ինչը նույնպես հնարավորություն է ստեղծում երկարատև քաղաքական կարգավորման հասնելու համար՝ մինսկյան պայմանավորվածություններին համաձայն», - ասել է Ռաթկեն:
Դիվանագետը նորից կոչ է արել ազատել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին և ռեժիսոր Օլեգ Սենցովին, ինչպես նաև «կատարել պարտավորությունները՝ համաձայն մինսկյան պայմանավորվածությունների»:
Դեկտեմբերի 26-27-ի գերիների փոխանակումն ուկրաինական ուժայինների և աշխարհազորայինների միջև ամենախոշորն էր Դոնբասում բախման ամբողջ ընթացքում: Փոխանակումը տեղի է ունեցել «222-ը 149-ի» բանաձևով:
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։