Որքան էլ իշխանությունները փորձեցին մեր ժողովրդին ողջ տարին հուսահատեցնել, թե իրենք հավերժ են, կամ տեսանելի ապագայում իշխանությունից հրաժարվել չեն պատրաստվում, այնուամենայնիվ, մենք դիմավորում ենք 2015 թվականը լիահույս, որ այն կլինի այս իշխանություններից ազատվելու տարի: Ու այդ ուրախալի առիթով առաջարկում եմ Երևանի փողոցներում 2015–մետրանոց սեղան գցենք ու իրար շնորհավորենք: Վստահ լինենք, որ չի գա Սաշիկն, ու սեղանի կեսը տանի: Չի գա Սերժ Սարգսյանի մանկության ընկերն ու պահանջի վճարել, քանի որ սեղանները զբաղեցրել են կարմիր գծերով առանձնացված տարածքները: Որ հետո էլ չի գա «երիտսաշիկը» ու սեղանի մյուս կեսը տանի, հետո էլ իր ենթակա լրատվամիջոցներով «հակաօլիգարխիկ» քարոզ տանի։
Իշխանափոխություն անենք, որ սրանց մեջի ամենայն հայոց դասալիքները, զինվորական համազգեստ հագած, չգնան սահման ու մեր զինվորների հետ սելֆի անելով՝ էժանագին փիառով չզբաղվեն։
Այո՛, բավական է՝ հաջորդ տարի իշխանափոխություն լինի, նշածս ու նմանատիպ հազարավոր արատավոր երևույթներ մեզանում չեն լինի:
Ուստի ինձ մնում է ջերմորեն շնորհավորել մեր հայրենակիցներին Ամանորի ու Սուրբ ծննդի առթիվ ու ի թիվս բազմաթիվ բարի ցանկությունների՝ առաջին հերթին մաղթել, որ հունվարի 20-ին հայտարարվի իշխանափոխության գործընթացի ակտիվ շրջանը, և այն կյանքի կոչվի եկող տարվա ընթացքում հնարավորինս շուտ: Մնացած խնդիրները, հայ ժողովուրդը տաղանդավոր է, կլուծի։
Արմեն Հարությունյան
Ամանորյա մաղթանք. իշխանափոխություն անենք, որ ...

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1520988741506241&id=100007853887323&pnref=story