ԵԱՀԿ ներկայացուցիչը դատապարտել է «Ազատության»՝ Բաքվի բյուրոյի նկատմամբ հետապնդումները
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում իրականացված ոստիկանական խուզարկությունը և կոչ է արել դադարեցնել ազատ մամուլի նկատմամբ շարունակական հարձակակումները։ Այս մասին հայտնում է «azatutyun.am»–ը։
«Խուզարկությունը, դրանից հետո գրասենյակի փակումը ևս մեկ ծանր հարված էր Ադրբեջանում ազատ մամուլի և ազատ արտահայտման դեմ,–ասել է Միյատովիչը.-2014-ը դրամատիկ հետընթացի տարի էր Ադրբեջանում մամուլի ազատության առումով։ Մամուլի տասից ավելի ներկայացուցիչներ ներկայումս ազատազրկված են։ Իշխանությունները պետք է թույլ տան «Ազատություն» ռադիոկայանին շարունակել աշխատանքը և պաշտպանել երկրում քննադատական ձայների գոյությունը»։

Մանրամասները՝ «azatutyun.am»–ում։