Լրահոս

29.12.2014 22:59


Պարգևատրվել են մեդալներով

Պարգևատրվել են մեդալներով

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ որոշել է երկարամյա արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Վազգենի Գաբրիելյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Համլետի Կարայանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

Նա նաև որոշել է արդյունավետ աշխատանքի համար Արմավիրի մարզպետ Աշոտ Սարգսի Ղահրամանյանին, Լոռու մարզպետ Արթուր Լևոնի Նալբանդյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Արեգի Գալստյանին պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Հակոբի Թաթոսյանին՝ Մխիթար Գոշի մեդալով, առողջապահության նախարարի տեղակալ Վահան Ռաֆիկի Պողոսյանին՝ Մխիթար Հերացու մեդալով, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դերենիկի Դումանյանին՝ Երախտագիտության մեդալով, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Առաքելի Արեյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, գյուղատնտեսության նախարար Սերգո Վաչագանի Կարապետյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Սանասարի Օհանյանին՝ Անանիա Շիրակացու մեդալով, մշակույթի նախարարի տեղակալ Արև Հարությունի Սամուելյանին՝ Մովսես Խորենացու մեդալով և ֆինանսների նախարարի տեղակալ Տիգրան Տարիելի Բարսեղյանին շնորհել Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային կոչում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը