Հովիկ Աբրահամյան. «Հպարտ եմ, որ ունենք իրապես կայացած լրատվամիջոցներ, որոնք թիկունքից չեն հարվածում»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ներկաներին ուղղված շնորհավորանքի խոսքում կառավարության ղեկավարը նշել է.
«Լրատվամիջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Սիրելի՛ բարեկամներ, ուրախ եմ կրկին հյուրընկալելու ձեզ՝ այս անգամ արդեն որպես կառավարության ղեկավար։ Մշտապես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ մենք միասին մեկ ընդհանուր գործ ենք անում, որովհետև ունենք միասնական նպատակ և երազանք՝ ունենալ արդար, զարգացող և ժողովրդավար պետություն, կառուցել բարեկեցիկ հասարակություն, որի քաղաքացի լինելը պատիվ լինի յուրաքանչյուրի համար։ Ես վստահ եմ, որ իրենց գործին անմնացորդ նվիրված լրագրողների հավատամքը դա է։
Հարգելի՛ լրագրողներ, ձեր գործիքը բառն է և խոսքը։ Իմ գնահատմամբ՝ ամենահզոր և ազդեցիկ զենքը։ Ես մի առիթով արդեն ասել եմ՝ բառը, խոսքը կարող են պաշտպանել արդարությունը, ազատությունն ու մարդու իրավունքը, բայց, միևնույն ժամանակ, չփաստարկված ու անպատասխանատու բառը կարող է գործել ամենամեծ անարդարությունը։ Այո´, անաչառ տեղեկատվությունը, գրագետ ու ճշմարիտ խոսքը յուրաքանչյուր պրոֆեսիոնալ լրատվամիջոցի ուժն է։ Ես չէ, որ պիտի ասեմ՝ հանրային կարծիք կարող է ձևավորել բացառապես և միայն ճշմարիտ, արդար ու փաստարկված տեղեկատվությունը, վերլուծությունն ու գնահատականը։ Չորրորդ իշխանությունը մեր նորանկախ երկրի կարևորագույն նվաճումներից է, և ես հպարտ եմ, որ մենք այսօր ունենք իրապես կայացած լրատվամիջոցներ, որոնք թիկունքից չեն հարվածում, այլ խոսում են բաց և միմիայն փաստերի լեզվով։
Հարգելի՛ ներկաներ, ես հարգում և գնահատում եմ ձեր աշխատանքը, աշխատանքը բոլոր այն լրատվամիջոցների, որոնք գիտեն իրենց խոսքի արժեքը։ Խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, և ուժեղ է այն պետությունը, որն ունի արդարամիտ չորրորդ իշխանություն։ Ես անչափ կարևորում ու գնահատում եմ մեր համատեղ աշխատանքը, և վստահ եմ, որ այն շարունակվելու է փոխադարձ հարգանքի և միմյանց օգնելու մթնոլորտում։ Հայտնի դասականն ասում էր. «Անաչառ և փաստարկված քննադատությունն արյան ճիշտ շրջանառությունն է։ Առանց անաչառ քննադատության լճացումն ու սխալներն անխուսափելի են»։
Կարծում եմ՝ ավելի ճշգրիտ հնարավոր չէ ասել։
Հարգելի՛ լրագրողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ, մաղթում եմ լրագրողական խիզախություն՝ ասելու և պաշտպանելու ճշմարտությունը: Թո՛ղ մեր յուրաքանչյուր խոսքում և գործում լինի սերը, հույսն ու հավատը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
ԶԼՄ-ի մի շարք ներկայացուցիչներ ՀՀ կառավարության հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով, ինչպես նաև խրախուսվել ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու և ակտիվ համագործակցության համար: