Դատարանը հրապարակեց Գուլիևի և Ասկերովի գործով դատավճիռը
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվել է այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալներ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավճիռը: Այս մասին հայտնում է «artsakhpress.am»–ը։
Դատավոր Անատոլի Թադևոսյանի հրապարակած դատավճռի համաձայն՝ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով՝ սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով։
Հանցախմբի մյուս անդամ Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելով՝ զենքի գործադրմամբ, ինչպես նաև ուրիշին պատկանող գույքի գաղտնի հափշտակման մեջ։
Դատավճռի հրապարակումից հետո դատավոր Ա. Թադևոսյանը մեղադրյալներ Շ. Գուլիևին և Դ. Ասկերովին տեղեկացրել է իրենց այն իրավունքների մասին, ըստ որի, մեկամսյա ժամկետում վճիռը կարող են բողոքարկել ԼՂՀ վերաքննիչ դատարանում։ Ի դեպ, Դ. Ասկերովը, որպես ցմահ դատապարտյալ հնարավորություն ունի ներման խնդրագրով դիմել ԼՂՀ Նախագահին։
Հիշեցնենք, որ պետական մեղադրող, դատախազ Կարեն Գաբրիելյանն առաջարկել էր ԼՂՀ քրեական օրեսգրքի համապատասխան հոդվածների համաձայն ամբաստանյալ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման։
Դատարանը հրապարակեց Գուլիևի և Ասկերովի գործով դատավճիռը
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվել է այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալներ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավճիռը: Այս մասին հայտնում է «artsakhpress.am»–ը։
Հանցախմբի մյուս անդամ Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելով՝ զենքի գործադրմամբ, ինչպես նաև ուրիշին պատկանող գույքի գաղտնի հափշտակման մեջ։
Դատավճռի հրապարակումից հետո դատավոր Ա. Թադևոսյանը մեղադրյալներ Շ. Գուլիևին և Դ. Ասկերովին տեղեկացրել է իրենց այն իրավունքների մասին, ըստ որի, մեկամսյա ժամկետում վճիռը կարող են բողոքարկել ԼՂՀ վերաքննիչ դատարանում։ Ի դեպ, Դ. Ասկերովը, որպես ցմահ դատապարտյալ հնարավորություն ունի ներման խնդրագրով դիմել ԼՂՀ Նախագահին։
Հիշեցնենք, որ պետական մեղադրող, դատախազ Կարեն Գաբրիելյանն առաջարկել էր ԼՂՀ քրեական օրեսգրքի համապատասխան հոդվածների համաձայն ամբաստանյալ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման։
Աղբյուրը՝ «artsakhpress.am»