Օբամա. «Իրանական միջուկային խնդիրը հնարավոր է լուծել»
Իրանի միջուկայի ծրագիրը հնարավոր է լուծել: Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է «NPR» ռադիոընկերությանը տված հարցազրույցում: «Մենք կարող ենք համաձայնություն կնքել և հասնել նրան, որ Իրանը չունենա միջուկային զենք, - ասել է նա: - Մենք գիտենք՝ ինչպիսին պետք է լինեն դրա պայմանները: Եթե Իրանն ընդունի, որ իսկապես հետաքրքրված չէ միջուկային զենքի ստեղծմամբ, ապացուցի աշխարհին դրանում, և ժամանակի ընթացքում դա հնարավոր լինի ստուգել, պատժամիջոցները կհանվեն, նրանց տնտեսությունը կսկսի աճել, նրանք նորից կինտեգրվեն միջազգային հանրությանը»: «Եվ ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում դա հիմք կհանդիսանա մեր հարաբերությոնները լավացնելու համար։ Իրանցիների հետ հանդիպման ընթացքում մենք հայտարարել ենք, որ կճանաչենք նրանց իրավունքը՝ մշակել համեստ միջուկային ծրագիր էներգետիկայի բնագավառում», - ասել է Օբաման՝ մեկնաբանելով «վեցնյակի» միջազգային բանակցություններն Իրանի հետ: Բայց դա, նրա խոսքերով, պետք է այնպես արվի, որ միջազգային հանրության մոտ կասկածներ չհարուցի, որ այն կարող է դուրս գալ խաղաղ ծրագրի շրջանակներից:
Օբամա. «Իրանական միջուկային խնդիրը հնարավոր է լուծել»
Իրանի միջուկայի ծրագիրը հնարավոր է լուծել: Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է «NPR» ռադիոընկերությանը տված հարցազրույցում:
«Մենք կարող ենք համաձայնություն կնքել և հասնել նրան, որ Իրանը չունենա միջուկային զենք, - ասել է նա: - Մենք գիտենք՝ ինչպիսին պետք է լինեն դրա պայմանները: Եթե Իրանն ընդունի, որ իսկապես հետաքրքրված չէ միջուկային զենքի ստեղծմամբ, ապացուցի աշխարհին դրանում, և ժամանակի ընթացքում դա հնարավոր լինի ստուգել, պատժամիջոցները կհանվեն, նրանց տնտեսությունը կսկսի աճել, նրանք նորից կինտեգրվեն միջազգային հանրությանը»:
«Եվ ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում դա հիմք կհանդիսանա մեր հարաբերությոնները լավացնելու համար։ Իրանցիների հետ հանդիպման ընթացքում մենք հայտարարել ենք, որ կճանաչենք նրանց իրավունքը՝ մշակել համեստ միջուկային ծրագիր էներգետիկայի բնագավառում», - ասել է Օբաման՝ մեկնաբանելով «վեցնյակի» միջազգային բանակցություններն Իրանի հետ:
Բայց դա, նրա խոսքերով, պետք է այնպես արվի, որ միջազգային հանրության մոտ կասկածներ չհարուցի, որ այն կարող է դուրս գալ խաղաղ ծրագրի շրջանակներից:
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: