Ավարտին է մոտենում ձիու տարին, որն իր արագավազ խորհրդանիշի նման սրընթաց էր։
Համաձայն Արևելյան հորոսկոպի՝ 2015 թվականը փայտե կանաչ կամ կապույտ այծի տարի է, ըստ որոշ աստղաբանների՝ փայտե այծի ու կապույտ ոչխարի տարի։ Սակայն գույնի տարբերությունը, մեծ հաշվով, կապված է չինացի և ճապոնացի աստղաբանների մեկնությունների հետ և իրականում լուրջ նշանակություն չունի։ Այծի «թագավորությունը» սկսվելու է 2015թ. փետրվարի 19-ից և ավարտվելու է 2016թ. փետրվարի 7-ին:
Ենթադրաբար, 2015–ի գույներն էլ կապտականաչի բոլոր նրբերանգներն են, սակայն տարվա գունացանկի մեջ կան նաև կարմիրը, դասական սևն ու սպիտակը։
Տարվա խորհրդանիշը թեև համեստ, երկչոտ, ընտանի, բայց, միևնույն ժամանակ, համառ, կամակոր ու քմահաճ կենդանի է։ Այս հատկանիշներն էլ թելադրում են համապատասխան գործելակերպ։
Տնային կենդանին հուշում է Ամանորը դիմավորել ընտանեկան հարազատ ու ջերմ հարկի տակ։ Համեստությունը հուշում է ամանորյա սեղանը չծանրաբեռնել տարատեսակ մսամթերքով. պետք է խուսափել հատկապես տարվա խորհրդանիշի մսից։ Թե՛ ճաշացանկում, թե՛տան հարդարանքում պետք է իշխի բնությունը։ Այծին դուր կգան տոնական սեղանին հնարավորինս շատ կանաչեղենը, թարմ բանջարեղենը, աղցաններն ու միրգը։
Տան հարդարանքում նախընտրելի են բնական, հատկապես փայտե զարդերը։
Այծի տարին խոստանում է երջանկություն, հավատարմություն, պտղաբերություն. համառորեն ձգտե՛ք և հասե՛ք ձեր ուզածին։
2015–ը՝ կանաչ փայտե այծի տարի

7or.am