Լրահոս

29.12.2014 15:53


Այսուհետ յուրաքանչյուր տարվա Ամանորի գիշերը կկատարվի նռնօրհնեք

Այսուհետ յուրաքանչյուր տարվա Ամանորի գիշերը կկատարվի նռնօրհնեք

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ հաստատվել է օրհնության նոր կարգ, որի համաձայն` ամեն տարի Ամանորի գիշերը` ժամը 00.30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Գոհաբանական մաղթանքի ավարտին կկատարվի նռնօրհնեքի արարողություն:

Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաեւ Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը: Հայոց Եկեղեցու վարդապետների եւ հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաեւ այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղեւով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ:

Այս պատճառով նռան խորհրդաբանությունը լայնորեն օգտագործվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի եւ մանրանկարչության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը