Աշխարհ

29.12.2014 14:40


Ավստրալական ինքնաթիռը կասկածելի օբյեկտներ է հայտնաբերել «Air Asia» օդանավի որոնման վայրում

Ավստրալական ինքնաթիռը կասկածելի օբյեկտներ է հայտնաբերել «Air Asia» օդանավի որոնման վայրում

Ավստրալական «Օրիոն» պարեկային ինքնաթիռը ծովում կասկածելի օբյեկտներ է նկատել «Air Asia» անհետացած օդանավի որոնման գոտում։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը՝ ինդոնեզական զինվորականներին հղումով:
Գտածոն Ճավա ծովում է՝ վայրից մոտ 1,1 հազ կմ հեռավորությամբ, որտեղից օդաչուները վերջին անգամ դուրս էին եկել կապի: Միևնույն ժամանակ, դեռևս հայտնի չէ՝ արդյոք խոսքը քաղաքացիակա՞ն ինքնաթիռի բեկորների մասին է, թե՞ ոչ։

Մինչ այդ «BBC News»-ը, Ինդոնեզիայի օդուժին հղումով, հաղորդել է, որ վառելիքի հետքեր են հայտնաբերվել, սակայն մասնագետները դեռևս չեն ճշտել՝ դրանք «AirAsia»-ն է թողել, թե՞ նավերը:

Նշենք՝ «Air Asia» ավիաընկերության՝ Ինդոնեզիայից Սինգապուր QZ8501 չվերթը կատարող «Airbus А-320-200» ինքնաթիռը նախօրեին կորել է ռադարներից այն բանից հետո, երբ օդաչուն ավիակարգավարներից թույլտվություն էր վերցնում՝ փոխելու ուղին: Օդանավում 155 ուղևոր է եղել և անձնակազմի 7 անդամ:

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը