Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վահան Հովհաննիսյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին ցավակցական հեռագիր է հղել Վահան Հովհաննիսյանի ընտանիքին։ Այս մասին հայտնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Էդուարդի Հովհաննեսյանի վաղաժամ մահվան մասին:
Վահան Հովհաննեսյանն անգնահատելի ավանդ ունի հայոց անկախ պետականության կերտման գործում և ազգային-ազատագրական պայքարում: Նա մեծ հայրենասեր էր, փորձառու քաղաքական գործիչ, հմուտ դիվանագետ, լավ ու բարի անձնավորություն, ով մեծ հարգանք էր վայելում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին և մերձավորներին, մաղթում արիություն ու ոգու կորով:
Վահան Հովհաննեսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: