Լրահոս

29.12.2014 18:57


Նյու Յորքի ոստիկանապետը քննադատել է քաղաքապետին մեջքով շրջված ոստիկաններին

Նյու Յորքի ոստիկանապետը քննադատել է քաղաքապետին մեջքով շրջված ոստիկաններին

Նյու Յորքի ոստիկանապետ Ուիլյամ Բրեթթոնը կիրակի քննադատել է իրավապահներին, որոնք մեջքով են շրջվել քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին՝ ի նշան արհամարհանքի։
Նախորդ շաբաթ դե Բլազիոն մասնակցել է ոստիկան Ռաֆայել Ռամոսի հուղարկավորությանը, որին դեկտեմբերի 20-ին սպանել էր մի տղամարդ՝ այդպիսով փորձելով վրեժ լուծել վերջին ամիսներին ոստիկանության կողմից սպանված աֆրոամերիկացիների համար: Հուղարկավորությանը մոտ 25 հազար ոստիկան է ժամանել ամբողջ երկրից: Ժողովրդի զգալի հոսքի պատճառով արարողությունը ցուցադրվել է եկեղեցու մոտ տեղադրված մեծ էկրաններով:

Երբ դե Բլազիոն սկսել է իր խոսքը, մի քանի հազար ոստիկան ցուցադրական մեջքով է շրջվել էկրաններին:
«Այդ արարողությունն ի հիշատակ Ռաֆայել Ռամոսի էր, և նրանում քաղաքականությունը ամբողջապես ոչ կոռեկտ էր: Դե Բլազիոն՝ որպես Նյու Յորքի քաղաքապետ, ներկա է գտնվել հուղարկավորությանը, որպեսզի ցավակցություն հայտնի նրա և քաղաքի բոլոր բնակիչների անունից» , - հայտարարել է Բրեթթոնը «CBS» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը