Աշխարհ

29.12.2014 12:04


ՄԱԿ-ը զգուշացրել է Լիբիայում լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքի մասին

ՄԱԿ-ը զգուշացրել է Լիբիայում լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքի մասին

ՄԱԿ-ը քննադատել է Լիբիայում կիրակի իրականացված հերթական ավիահարվածները՝ զգուշացնելով երկրում հնարավոր լայնամասշտաբ քաղաքացիական սպառնալիքի մասին:

ՄԱԿ-ի՝ Լիբիայի աջակցության հարցով առաքելությունը տարածած հաղորդագրությունում նշում է, որ օդից հրթիռակոծման են ենթարկվել Լիբիայի արևելյան Միսուրաթ քաղաքի թիրախները, որոնք իսլամիստների հանգրվաններից են, և հակադրվում են կենտրոնական կառավարությանը:

«ՄԱԿ-ի՝ Լիբիայի աջակցության հարցով առաքելությունը բոլոր կողմերին կոչ է անում աշխատել հակամարտության լարման նվազեցման ուղղությամբ և համարձակ քայլեր ձեռնարկել, որպեսզի կոտրվի բռնության այդ շղթան, որը շարունակվելու դեպքում երկիրը քաոսի և լայնամասշտաբ պատերազմի կհանգեցնի», - նշվում է հայտարարությունում:
Ինչպես հաղորդվում էր վաղ, հարվածները Միսուրաթում պատասխան էին զինյալների՝ Էս-Սիդր քաղաքի գրոհին, որտեղ տեղակայված է Լիբիայի նավթի արտահանման ամենախոշոր տերմինալը:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը