Լրահոս

29.12.2014 11:46


Նոր տարին կդիմավորենք առանց ձյան

Նոր տարին կդիմավորենք առանց ձյան

«Այսպիսի տաք ձմեռներ էլի են գրանցվել Հայաստանում: Առաջիկայում դեռ ջերմաստիճանի շատ փոքր բարձրացում է սպասվում»,-այսօրվա ասուլիսին, ամփոփելով անցնող տարին, ասել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զառա Պետրոսյանը: Բանախոսի ներկայացմամբ՝ հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ին և 3-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, սակայն դրանք կլինեն շատ թույլ:

«Այնպես որ, այս Նոր տարին կդիմավորենք առանց ձյան. ձյուն կլինի միայն լեռնային շրջաններում»,-նշել է Պետրոսյանը:

Նա նաև հայտնել է, որ հունվարին տեղումներ կլինեն նորմայից բավականին բարձր քանակությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը