Բաքվում հետապնդումները շարունակվում են «Ազատության» լրագրողների դեմ
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողները տեղեկացրել են, որ ոստիկանությունն անհատապես հետապնդում է իրենց, այցելում բնակարաններ և հրավիրում հարցաքննության այն բանից հետո, երբ ուրբաթ օրը վեց ժամ տևած խուզարկությունից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները կապարակնքեցին ռադիոկայանի գրասենյակը: Այս մասին հայտնում է «azatutyun.am»–ը։
Դեկտեմբերի 27-ին ուշ երեկոյան ոստիկանները այցելել են ադրբեջանական ծառայության առնվազն չորս լրագրողների և պահանջել են իրենց հետ այցելել դատախազություն` հարցաքննության: Եվս ութ լրագրողի հարցաքննության են կանչել երկուշաբթի օրը:
«Ազատության» Բաքվի գրասենյակի իրավախորհրդատուները տեղի ունեցածը բնութագրում են «աննանախադեպ, անգամ՝ ադրբեջանական չափանիշներով»:
«Մարդկանց ուժով և սպառնալիքներով քարշ են տալիս դատախազություն», - հայտնել է փաստաբաններից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունը անվտանգության նկատառումներից ելնելով: - «Իշխանությունները նրանց զրկում են օրինական պաշտպանությունից օգտվելու իրավունքից, չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական օրենքների համաձայն՝ վկաները պետք է հրավիրվեն հեռախոսազանգի կամ պաշտոնական ծանուցագրի միջոցով, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ապահովել փաստաբանի ներկայությունը»:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեիչը դատապարտել է ոստիկանության գործողությունները՝ նշելով, որ ադրբեջանական իշխանություններն «ահաբեկում են մեր աշխատակազմին և նրանց ընտանիքներին»:
Ոստիկանությունը սպառնացել է բռնի կերպով հարցաքննության տանել «Ազատության» ադրբեջանական ծառայության այն աշխատակիցներին, ովքեր պահանջել են, որ իրենց փաստաբան տրամադրեն հարցաքննության ժամանակ: Ադրբեջանական ծառայության իրավաբաններից մեկը, ով պահանջել է, որ հարգվեն իրավական խորհրդատվություն ստանալու` իր պաշտպանյալների իրավունքները, սպառնալիքներ է ստացել գործով ավագ քննիչ Իքբալ Հուսեյնովից:

Մանրամասները՝ «azatutyun.am»–ում։