Աշխարհ

29.12.2014 10:33


Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային բանակցության առաջարկ է արել

Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային բանակցության առաջարկ է արել

Հարավային Կորեան պաշտոնապես առաջարկել է Հյուսիսային Կորեային երկկողմանի միջկառավարական բանակցություններ անցկացնել 2015-ի հունվարին: Այս մասին Սեուլում մամուլի ասուլիսին հայտնել է ՀԿ-ի՝ միավորման հարցերով նախարար Ռյու Գիլ Չժեն:

«Հյուսիսն ու Հարավը պետք է հանդիպեն, որպեսզի քննարկեն խաղաղ միավորման ուղիները», - նշել է նախարարը: Նրա խոսքերով՝ բանակցություններ անցկացնելու առաջարկությունը Հյուսիսային Կորեային ուղղվել է ֆաքսով: Ինչպես սպասվում է, խորհրդակցությունների հիմնական թեմաները կարող են դառնալ բաժանված ընտանիքների հնարավոր հանդիպումը և միջկորեական համագործակցության ամրապնդումը մշակութային և սպորտային բնագավառներում:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը