Լրահոս

28.12.2014 14:30


Մահացել է Վահան Հովհաննիսյանը

Մահացել է Վահան Հովհաննիսյանը

Դեկտեմբերի 28-ին` երկարատև հիվանդությունից հետո, 58 տարեկան հասակում մահացել է Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը։

Նա ծնվել է 1956թ. օգոստոսի 16-ին Երեւանում: 1978 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը։ «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող և գիտահետազոտական բաժնի վարիչ։ Անդամագրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեին և 1992-1995, անդամ է եղել ՀՅԴ-ի բյուրոյին։ 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։ 1999-2003 թթ.՝ ԱԺ պատգամավոր է եղել (թիվ 17 ընտրատարածք)։ 2003, 2007, 2012 թվականներին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ 2003-ին և 2007-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, հրաժարական է ներկայացրել 2008թ.։ Այդ նույն թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու։
2013թ. դեկտեմբերի 28-ին Սերժ Սաարգսյանի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը