Լրահոս

27.12.2014 14:02


«Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմն անցած 2 օրում ցուցադրվել է աշխարհի 9 քաղաքներում

«Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմն անցած 2 օրում ցուցադրվել է աշխարհի 9 քաղաքներում
Շարունակվում են օրեր առաջ հանրության ուշադրությանը ներկայացված «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի արտերկրյա ցուցադրությունները: Դեկտեմբերի 24-ից 26-ն այնցուցադրվել է աշխարհի 9 քաղաքներում, որոնց թվում են՝ Լոնդոնը, Նյու-Յորքը, Մադրիդը, Բերլինը, Սանկտ-Պետերբուրգը, Միլանը, Վիեննան, Ստոկհոլմը և Հռոմը: «Հայրենիք» հայրենակցական միության գրասենյակներում նախաձեռնված ցուցադրություններին ներկա են գտնվել սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական, մշակութային և քաղաքական գործիչներ:
Հիշեցնենք, որ «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմում ներկայացված է բարերարի կյանքը, անցած ուղին, Արցախյան հերոսամարտի ընթացքում մարտիկներին ոգեշնչելու նպատակով Գանձասարի վանքիվերականգնումը, ինչպես նաև պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի զարգացման հարցում նրա ունեցած ներդրումը։ Ֆիլմն անդրադառնում է նաև այս տարի Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործին։

Այս խորագրի վերջին նյութերը