Լրահոս

27.12.2014 11:15


Թուրքական դատարանն ազատել է 16-ամյա երիտասարդին, որին մեղադրում են նախագահին վիրավորելու համար

Թուրքական դատարանն ազատել է 16-ամյա երիտասարդին, որին մեղադրում են նախագահին վիրավորելու համար

Թուրքական Քոնյա քաղաքի ավագ դպրոցի աշակերտը, որն ավելի վաղ ձերբակալվել էր հանրապետության նախագահ Թայիբ Էրդողանին հրապարակային վիրավորելու մեղադրանքով, ազատ է արձակվել դատարանի որոշմամբ։ Այս մասին հայտարարել է տեղական հեռուստաընկերությունը։ 16-ամյա դեռահասի գործը, սակայն, չի փակվել. նա մնում է քննության գործող անձ և գտնվում դատարանի վերահսկողության տակ։ Հետագայում նա կկանգնի դատարանի առջև, սակայն՝ ոչ ձերբակալվածի կարգավիճակով։

Ոստիկանությունը բերման էր ենթարկել աշակերտին դասի ժամանակ։ Նրան փակի տակ վերցնելու հիմք է հանդիսացել «Ֆեյսբուքում» բացած էջը, որի միջոցով տղան կոչ էր անում դեռահասներին դուրս գալ ցույցի՝ ի հիշատակ 1930 թ. ծայրահեղականների կողմից սպանված ուսուցչի և թուրքական բանակի սպայի։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը