Տոներին ընդառաջ որոշեցինք «թեթև» ռեպորտաժ պատրաստել։ Քաղաքական գործիչները, բնականաբար, նույնպես նշում են Ամանորն ու Սուրբ ծնունդը։ «7օր»–ը նրանցից մի քանիսից հետաքրքրվել է, թե ինչ ակնկալիքներով, որտեղ և ինչ պայմաններում են դիմավորելու Նոր տարին։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Վահան Բաբայանն ուզում է, որ 2015թ. իրոք ուրախ տարի լինի, և հայաստանցիները երջանիկ լինեն բոլոր օրերին էլ.
–Կուզենամ, որ հարստանա մեր ժողովուրդը. գոնե կարողանա լավ ապրել։ Խնդիրները շատ–շատ են, բայց մեր ժողովուրդը նաև հումորի շնորհիվ է կարողանում պահել իր տոկունությունը և դիմակայել դժվարություններին, այդ պատճառով ցանկանում եմ, որ շատ բաների ավելի շատ հումորով, ավելի թեթև նայի մեր ժողովուրդը։
Ձմեռ պապից Վահան Բաբայանը խնդրում է՝ մարդկանց միջից նախանձը մի քիչ վերացնի, որ ավելի բարի լինեն, և մեկը մյուսի հանդեպ բարյացակամ տրամադրվեն.
–Նախանձից, «աբիժնիկությունից» ձերբազատվեն, մի քիչ ավելի դրական էմոցիաներ լինեն, որովհետև ես հավատում եմ՝ եթե մարդը շատ վատ, չար էմոցիաներով լցված լինի, երկրում ընդհանուր մթնոլորտը լինելու է բացասական։ Իսկ եթե մարդիկ դրական էմոցիաներով ապրեն, երկրի էներգետիկ դաշտը կլինի մաքուր, դրական։
Կոկորդիլոսի միս Բաբայանների ընտանիքի ամանորյա սեղանին չի լինելու. «թիթիզություն և ցուցամոլություն է», և, ընդհանրապես, սեղանի պարունակությամբ հաջողությունը չափելը պատգամավորը սխալ է համարում.
–Ժողովուրդն իր սրտի ուրախությունը չպիտի կապի սեղանի պարունակության հետ, ինչը, ցավոք, մեր ազգին բնորոշ է։ Տեսնելով խանութներում տիրող իրավիճակը՝ կարելի է հասկանալ, որ շուտով արմագեդոն է լինելու, և աշխարհի վերջն ընդամենը մի քանի օրից է։ Պետք է ավելի թեթև ապրել և ուրախ լինել, որ մենք ապրում ենք այս աշխարհում, կան հարազատներ, ընկերներ, որոնցով շրջապատված կարելի է ուրախ դիմավորել Նոր տարին։ Թեթև ապրելու բանաձևը հենց պետք է սկսվի ամանորյա սեղանից. ուտելու մեջ չէ երջանկությունը։
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ հայաստանցիներին անհամբերություն է մաղթում։
–Առաջին հերթին ուզում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի, երբևիցե պատերազմ չլինի, և հետո ցանկանում եմ, որ մեր ժողովուրդն անհամբեր լինի, որ վերջապես համբերության բաժակը շուռ տա, և երկրում առկա իրավիճակը փոխի։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կա վատ կառավարման համակարգ, իսկ այն փոխելու համար պետք է նախ և առաջ փոխել իշխանություններին։ Մաղթում եմ, որ մեր երկրում մթոնոլորտը փոխվի, և մենք ունենանք նորմալ կառավարման համակարգ,–նշել է Ա. Մարտիրոսյանը։
Նա նաև ցանկանում է՝ հայ ժողովրդի ֆինանսական վիճակն այնքան բարելավվի, որ ոչ թե կոկորդիլոս կարողանան դնել ամանորյա սեղանին, այլ առանց գումարի մասին մտահոգվելու՝ ազգային կերակրատեսակներ պատրաստեն.
–Իսկ դրան կարելի է հասնել միայն պայքարով, արդար կառավարման համակարգ ներմուծելով երկիր, որտեղ քաղաքացին սոցիալապես որոշակիորեն ապահովված կլինի։ Դրա համար պետք է պայքարել և ոչ թե տանը նստել ու բողոքել։
Իսկ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը ոչ միայն Ձմեռ պապիկից ակնկալիքներ ունի, այլ նաև Ձյունանուշից.
–Շատ հաճախ շատերը սպասում են Ձմեռ պապիկին, բայց քանի որ Ձյունանուշ ունենք, ուրեմն նրանից էլ պետք է ակնկալիք լինի։ Իսկ Ձյունանուշից ակնկալում ենք, որ գեղեցկություն բերի ընտանիքներին, մարդկանց, որովհետև, վերջիվերջո, գեղեցկությունն է փրկելու աշխարհը։ Իսկ ո՞վ է մարմնավորում գեղեցկությունը՝ կինը և Ձյունանուշիկը,–կեսկատակ նշել է Մ. Շահգելդյանը՝ հավելելով, որ Ձմեռ պապից երեխաների համար է նվերներ ակնկալում.
–Որ բոլոր երեխաներին ուրախություն բերի, մանուկները կարողանան իրենց մանկությունն ապրել լիարժեք։ Երկրի համար էլ առաջին հերթին անվտանգություն եմ ցանկանում, որ սահմաններին զինվորներ չզոհվեն։ Ժողովրդին բարեկեցություն եմ ցանկանում, որովհետև 2014թ. լի էր բարդություններով՝ գների աճ, աղքատության, արտագաղթի տեմպերի ավելացում, դոլար–դրամ խայտառակ իրավիճակ և այլն։ Ցանկանում եմ, որ հաջորդ տարի այս խնդիրները շատ ավելի քիչ լինեն։ Կոկորդիլոսի կամ ջայլամի միս էլ, իհարկե, կարելի է սեղանին չդնել, բայց թող այնքան հնարավորություն լինի, սեղաններին ավանդական ուտեստների այնքան առատություն լինի, որ մարդիկ լավ զգան, որ կարողանում են հյուրասիրել իրենց հարազատներին և ընկերներին։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն Ամանորին չի լքելու Հայաստանը. դիմավորելու է ընտանիքի հետ միասին։ Եվ ընդհանրապես, նա հեռու է այն մտքից, որ պետք է Ամանորին մեծ լրջություն տալ։
–Մարդու ապրելու ցիկլն ամեն օր է, ամեն ժամ, և ճիշտ կլինի, որ մարդը ոչ թե Ամանորին իր հաշվետվությունը հոգու, խղճի, ընտանիքի առջև տա, այլ դա անի ամեն օր, որպեսզի շտկելու, ուղղելու, առաջ գնալու ժամանակներն ավելի կարճ լինեն, որ մարդը շուտ կարողանա հասնել իր նպատակներին, և շուտ իր խնդիրները լուծի,–ասել է Հ. Հակոբյանը։
Անգամ ՀՀԿ–ական պատգամավորի սեղանին կոկորդիլոսի միս չի լինելու, որովհետև չի սիրում այդ կենդանու միսը։
–Չեմ սիրում ոչ թե նրա համար, որ չեմ կերել, այլ ուղղակի չեմ սիրում, որովհետև հայը պատմականորեն կոկորդիլոսի միս ո՛չ կերել է, ո՛չ տեսել, և չգիտեմ՝ աշխարհում ո՞ր ժողովուրդներն են կոկորդիլոսի միս ուտում. երևի աֆրիկյան մի քանի ցեղ կլինի։ Ես կոկորդիլոսի միս ոչ փորձել եմ, ոչ էլ մտածում եմ փորձելու մասին։
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես են ՀՀԿ–ականները շնորհավորում իրենց կուսակցության ղեկավարի Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ անձամբ նրա տո՞ւն են այցելում, բացի՞կ են ուղարկում, թե՞ մեկ այլ եղանակով։
–Ես հանրապետության նախագահին ուղարկել եմ իմ շնորհավորական բացիկը, և այսքանով ավարտվում է իմ միսիան։ Ինչո՞ւ, որովհետև ես չեմ կարծում, որ Նոր տարին պետք է պաշտոնական շնորհավորանքի օր լինի։ Նոր տարին ընկերական, մտերմիկ, մարդկային շնորհավորանքների օր է, և բոլոր այն մարդիկ, ովքեր մտերիմներ են, նրա՛նք պետք է իրար շնորհավորեն։ Իսկ որպես քաղաքացի, որպես պատգամավոր, որպես հանձնաժողովի նախագահ՝ իմ երկրի նախագահին ես շնորհավորական բացիկն ուղարկել եմ արդեն,–անկեղծացավ ՀՀԿ–ական պատգամավորը։
Իսկ մեր ճշտող հարցը՝ այսինքն, Սերժ Սարգսյանի հետ մտերի՞մ չեք, անպատասխան մնաց։
Դե ինչ, մեզ էլ մնում է շնորհավորել բոլորի Նոր տարին ու մաղթել գաղջ մթնոլորտի վերացում։
Քաղաքական ու ապաքաղաքական մաղթանքներ

7or.am