Կարծիք

26.12.2014 15:24


Ժամանակներ, բարքեր...

Ժամանակներ, բարքեր...

Ինչո՞ւ խիստ «ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանը սեփական արածների ու ասածների հանդեպ հավատ չի ներշնչում։ Մի շատ պարզ պատճառով. նա երբեք անկեղծ չի եղել ոչ իր հետևորդների, ոչ էլ, առավել ևս, ինքն իր հետ։ Գուցե հասարակությունը քաղաքական հարցերում այնքան էլ կոփված չէ, բայց ինտուիտիվ զգում է՝ ով է իրեն խաբում, ով՝ ոչ։ Այսպես, նրան անգամ ՀԱԿ–ում, որտեղից, մեծ հաշվով, «ծնունդ» է առել որպես պատգամավոր, չեն ճանաչում որպես յուրային։ Չեն ճանաչում, քանզի Նիկոլն իրենց համար նույնքան Սերժ է, որքան 10 զոհի գնով նախագահ դարձած մարդը։

Փաշինյանն իրեն դրել է շատ թունդ «ընդդիմադիր» քաղաքական գործչի տեղ, բայց դե, շտապեմ հիասթափեցնել. մի մարդ, որի գովքն ԱԺ միջանցքներում կապում է Արմեն Աշոտյանը (որը հանրությանն ավելի շատ հայտնի է ոչ թե որպես ԿԳ նախարար, այլ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան մամլո քարտուղար), «по определению» չի կարող իրեն ընդդիմադիր անվանել։
Ինչևէ, վերադառնամ նրա անկեղծությանը։
2011 թվականի հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ոմն քաղաքացի Հայկի հարցին, նշել է, որ քաղաքացու կասկածանքներն անհիմն են, քանզի նա Հայկին ապացուցելու ու հաղթանակի համար պատրաստ է անգամ «Երևանի փողոցները չափչփել՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր» վանկարկումով: Եթե սա քեզ քիչ թվա, էլի կդառնամ քաղբանտարկյալ: Եթե սա էլ քիչ թվա, կյանքս կդնեմ, որ ապագայի նկատմամբ քո հավատը չսասանվի, որովհետեւ գիտեմ` հաղթանակը հավատի մեջ է», – 2011 թվականից 3 տարի է անցել, բայց մեզանից և ոչ մեկ այդպես էլ չտեսավ, թե ինչպես է նա «Սերժի՛կ, հեռացի՛ր» վանկարկումով փողոցները չափչփում:
Իսկ այն հավատքի, հաղթանակի պահերն էլ երևի 2012 թվականի ՀՀԿ–ի «Հավատանք, որ փոխենք»–ին էին վերաբերում։ Նիկոլն էլ տենց հավատաց ու փոխվեց։
Շարունակելով իր պատասխանն՝ ուղղված Հայկին՝ նշում է. «...սիրելի՛ Հայկ, որովհետեւ ես ուզում եմ, որ դու հավատաս: Ոչ թե ինձ, ոչ թե ուրիշ որեւէ մեկի, այլ ինքդ քեզ, ինքդ քեզ, քո ու քո երեխաների ապագային: Այդ ապագան սակարկման ենթակա չէ, եւ ով կծախվի Սերժիկին՝ նա կծախի Հայաստանի ապագան, եւ ուրեմն, պատասխան կտա Հայաստանի ապագայի մարտիկների առաջ: Ես Հայաստանի ապագայի մարտիկն եմ, սիրելի՛ Հայկ»։

Թե քանի անգամ և ինչ հաճախականությամբ է Նիկոլը ծախվել Սերժին, ինքը կիմանա. սովորաբար, ուրիշի փողերը հաշվելով Նիկոլի գործատուն է սիրում զբաղվել։ Ինչ վերաբերում է Նիկոլի՝ «Հայաստանի ապագայի մարտիկ» լինելուն, ապա գոնե երեք տարի անց մենք տեսնում ենք, որ «մարտիկը» վերածվել է «Հայաստանի մարազմատիկի»։

Ի դեպ, Նիկոլն այնպես է մտել իր դերի մեջ, որ աչքիս հավակնում է Արտաշես Գեղամյանի՝ «երկրի թիվ մեկ դհոլ տիտղոսին»։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը