Առավոտվանից Բաղրամյան 26-ի դիմաց հավաքված նաիրիտցիները չեն պատրաստվում հեռանալ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Նաիրիտի» աշխատողներն այսօր նորից ցույցի են դուրս եկել՝ գործարանից երթով շարժվելով ՀՀ նախագահի նստավայր։ Աշխատողները պահանջում են խնդրի օրինական լուծում, այն է՝ մարել փետրվարի 6-ին կրճատվող աշխատակիցների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նաիրիտցիներն իրենց պահանջները նամակով փոխանցել են Կառավարությանը՝ նշելով նաև կուտակված պարտքը մարելու ուղիներ։ Սակայն Կառավարության կցկտուր ու լղոզված պատասխանները չեն բավարարել աշխատողներին, որոնք նորից փողոց են դուրս եկել։ Այս պահին Բաղրամյանի 26–ի դիմաց հավաքված նաիրիտցիները պահանջում են Սերժ Սարգսյանին կամ նրա կողմից լիազորված անձի։