«Փոփոխությունների համար լայն մասսաներ, մեծ ջանքեր ու հստակ ծրագրեր են պահանջվում»
Համաժողովրդական շարժումը քայլ առ քայլ և հստակ ծրագրված գործողություններով շարունակում է իր գործողությունները: Այս ընթացքում շատերը փորձում են համոզել ու կասկածելի «տեղեկություններ կամ վերլուծություններ» ներկայացնել, թե շարժումը ունակ չէ երկրում արմատական փոփոխություններ իրականացնել, այլապես արդեն իսկ կաներ: Սրանք հիմնականում պատվիրված կարծիքներ են կամ դասվում են մոլորությունների շարքին, քանի որ դեռևս շարժման առաջին օրվանից հայտարարվել է, որ չափազանց շտապելը միայն վնասելու է գործընթացին, բերելու է բախումների և այլ անցանկալի հետևանքների, ուստի անհրաժեշտ է հնարավորինս լայն մասսաների ներգրավել բոլոր ոլորտներից՝ իրենց մասնագիտական գիտելիքներով, թարմ գաղափարներով ու կազմակերպչական ունակություններով աջակցելու շարժմանը, քանի որ մեծ փոփոխությունների համար լայն մասսաներ, մեծ ջանքեր ու հստակ ծրագրեր են պահանջվում: Հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի կունենա մեծ խորհրդաժողով, որի նպատակը հենց տարբեր ոլորտների ներկայացուցիչներին մեկ հարկի տակ հավաքելն է, նրանց տեսակետներն ու խնդիրների լուծման տեսլականները քննարկելը: Այս առումով յուրատեսակ հարթակ են դարձել սոցիալական ցանցերը, որոնցում գրված կարծիքները արագ տիրաժավորվում ու տարածվում են նաև էլեկտրոնային կայքերում, ուստի ապատեղեկատվությունը կանխելու, մարդկանց լիարժեք, հավաստի և արագ տեղեկատվություն ներկայացնելու նպատակով անհրաժեշտ է նաև սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերի ներկայությունը: Հրավերի առկայության դեպքում ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում մասնակցելու Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին և ներկայացնել բոլոր այն մտահոգություններն ու սպասելիքները, որոնք կան հասարակության և սոցցանցային տիրույթում, քանի որ հավատում և պարզապես անհրաժեշտ եմ համարում փոփոխությունների իրականացումը, հույսի վերականգնումը և մարդկանց կյանքի բարելավումը:
«Փոփոխությունների համար լայն մասսաներ, մեծ ջանքեր ու հստակ ծրագրեր են պահանջվում»
Համաժողովրդական շարժումը քայլ առ քայլ և հստակ ծրագրված գործողություններով շարունակում է իր գործողությունները: Այս ընթացքում շատերը փորձում են համոզել ու կասկածելի «տեղեկություններ կամ վերլուծություններ» ներկայացնել, թե շարժումը ունակ չէ երկրում արմատական փոփոխություններ իրականացնել, այլապես արդեն իսկ կաներ: Սրանք հիմնականում պատվիրված կարծիքներ են կամ դասվում են մոլորությունների շարքին, քանի որ դեռևս շարժման առաջին օրվանից հայտարարվել է, որ չափազանց շտապելը միայն վնասելու է գործընթացին, բերելու է բախումների և այլ անցանկալի հետևանքների, ուստի անհրաժեշտ է հնարավորինս լայն մասսաների ներգրավել բոլոր ոլորտներից՝ իրենց մասնագիտական գիտելիքներով, թարմ գաղափարներով ու կազմակերպչական ունակություններով աջակցելու շարժմանը, քանի որ մեծ փոփոխությունների համար լայն մասսաներ, մեծ ջանքեր ու հստակ ծրագրեր են պահանջվում:
Հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի կունենա մեծ խորհրդաժողով, որի նպատակը հենց տարբեր ոլորտների ներկայացուցիչներին մեկ հարկի տակ հավաքելն է, նրանց տեսակետներն ու խնդիրների լուծման տեսլականները քննարկելը: Այս առումով յուրատեսակ հարթակ են դարձել սոցիալական ցանցերը, որոնցում գրված կարծիքները արագ տիրաժավորվում ու տարածվում են նաև էլեկտրոնային կայքերում, ուստի ապատեղեկատվությունը կանխելու, մարդկանց լիարժեք, հավաստի և արագ տեղեկատվություն ներկայացնելու նպատակով անհրաժեշտ է նաև սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերի ներկայությունը: Հրավերի առկայության դեպքում ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում մասնակցելու Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին և ներկայացնել բոլոր այն մտահոգություններն ու սպասելիքները, որոնք կան հասարակության և սոցցանցային տիրույթում, քանի որ հավատում և պարզապես անհրաժեշտ եմ համարում փոփոխությունների իրականացումը, հույսի վերականգնումը և մարդկանց կյանքի բարելավումը: