Երուսաղեմում երկու ոստիկան է վիրավորվել դանակով զինված պաղեստինցու հարձակման հետևանքով
Երկու իսրայելացի ոստիկան է վիրավորվել դանակով զինված պաղեստինցու հարձակման հետևանքով։ Պատահարը տեղի է ունեցել Առյուծի դարպասների մոտ Տաճարի բլրի Ալ–Աքսա մզկիթում ուրբաթօրյա առավոտյան աղոթքի ավարտից հետո։ «Դա լուրջ պատահար է, որում հարձակման թիրախ են դարձել ոստիկանության սպաները», – ասել է Երուսաղեմի ոստիկանապետ Մոշե Էդրին։ Նա խոստացել է, որ «կանի հնարավոր ամեն ինչ ահաբեկիչներին բռնելու համար»։ Ոստիկաններից մեկը պարանոցի վնասվածք է ստացել, երկրորդը՝ ձեռքի խոր վնասվածքներ։ Երկուսն էլ հիվանդանոց են տեղափոխվել. բժիշկների հավաստմամբ՝ նրանց կյանքին վնաս չի սպառնում։
Երուսաղեմում երկու ոստիկան է վիրավորվել դանակով զինված պաղեստինցու հարձակման հետևանքով
Երկու իսրայելացի ոստիկան է վիրավորվել դանակով զինված պաղեստինցու հարձակման հետևանքով։ Պատահարը տեղի է ունեցել Առյուծի դարպասների մոտ Տաճարի բլրի Ալ–Աքսա մզկիթում ուրբաթօրյա առավոտյան աղոթքի ավարտից հետո։
«Դա լուրջ պատահար է, որում հարձակման թիրախ են դարձել ոստիկանության սպաները», – ասել է Երուսաղեմի ոստիկանապետ Մոշե Էդրին։ Նա խոստացել է, որ «կանի հնարավոր ամեն ինչ ահաբեկիչներին բռնելու համար»։
Ոստիկաններից մեկը պարանոցի վնասվածք է ստացել, երկրորդը՝ ձեռքի խոր վնասվածքներ։ Երկուսն էլ հիվանդանոց են տեղափոխվել. բժիշկների հավաստմամբ՝ նրանց կյանքին վնաս չի սպառնում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։