Լրահոս

26.12.2014 13:24


Մահացել է դերասան Կարեն Ջանգիրովը

Մահացել է դերասան Կարեն  Ջանգիրովը

Կյանքի 66–րդ տարում մահացել է ազգային թատրոնի և կինոյի անվանի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը:

Ծնվել է 1948թ. մարտի 15-ին՝ Բաքվում: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1982թ-ից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է «Թագավորը մահանում է», «Բալենու այգի», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Քեռի Վանյա», «Ավտոբուս», «Վերադարձ», «Քաոս», «Մարդը Օլիմպոսից», «Ռայկոմի քարտուղարը», «Երջանկության մեխանիկա», «Խնձորի այգի», «Անապատ», «Ուր էիր, մարդ Աստծո», «Ոտքի, դատարանն է գալիս» և բազմաթիվ այլ ներկայացումներում ու ֆիլմերում:

1975թ. «Մարդը Օլիմպոսից» ֆիլմում Հրանտի դերակատարման համար Կույբիշևի համամիութենական կինոփառատոնում և 1989թ. «Ավտոբուս» ֆիլմում Վիրտուոզի դերակատարման համար Սոֆիայի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակների: 1993թ. արժանացել է Ստանիսլավսկու և Վախթանգովի ֆոնդի գլխավոր մրցանակի, 2008թ.՝ ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը