Գառնիկ Իսագուլյան. ««Իշխանափոխություն» հասկացությունը ժողովրդի մոտ շատ ավելի լավ է ընկալվում հիմա»
Այսօրվա ասուլիսին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահԳառնիկ Իսագուլյանն ամփոփելով տարին՝ նշել է, որ յուրաքանչյուր տարեվերջի Հայաստանի համարյա բոլոր քաղաքական գործիչները, քաղաքական վերլուծաբանները, տնտեսական վերլուծաբանները բավական լուրջ խնդրի առաջ են կանգնում, երբ հարց է առաջադրվում, թե Հայաստանն ինչ հաջողություններ է արձանագրել։
–Բոլորը մի տեսակ հայտնվում են մի փակուղու մեջ, որովհետև փորձում են որևէ բան առանձնացնել տարվա ընթացքում տեղի ունեցող երևույթներից, որոնցից որևէ մեկը որպես շատ տեսանելի և կարևոր երևույթ ներկայացնել՝ որպես կարևոր գործընթաց Հայաստանի ներքաղաքական կամ արտաքին քաղաքական կյանքում։
Սակայն, ըստ Գառնիկ Իսագուլյանի, կարելի է արձանագրել դրականը, որը գալիս է նախկին տարիներից, անգամ՝ սկսած 1994–ից. «Կարողացանք խաղաղությունը, հարաբերական խաղաղությունը պահպանել, և ճիշտ է՝ ղարաբաղա–ադրբեջանական սահմանում տեղի ունեցան որոշակի միջադեպեր, բայց դա չվերածվեց լայնամասշտաբ հակամարտության. դա կարելի է արձանագրել որպես դրական երևույթ»։
Բանախոի հավաստմամբ՝ դա բանակի կայացածության շնորհիվ է, որը գալիս է նախկիններից՝ նախկին իշխանություններից։
Իսագուլյանը կարևորել է արցախյան խնդրում ստատուս–քվոյի պահպանումը. «Ես ինքս միշտ մատնանշում եմ, որ ղարաբաղյան խնդիրը դե ֆակտո 1994 թ. արդեն լուծվել է, և հետագա բոլոր գործընթացները միտված են նրան, որ մենք կարողանանք այդ դե ֆակտո արձանագրած հաջողությունը դե յուրե վավերացնել»։
Ներքաղաքական կյանքում Իսագուլյանն ամենադրական երևույթն ընդդիմության միավորումն է համարում.
–Ընդդիմությունը կամ, ինչպես ասում են, ոչիշխանական ուժերը կարողացան միավորվել և օրակարգ բերել ընդհանրական հարց։ Անչափ կարևոր է սա։Իհարկե, հիմնական կրողն այս երևույթի կամ գործընթացի, պետք է նաև խոստովանել, առանց վախենալու և ամաչելու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր, և հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Միշտ ընդդիմությունը կամ ոչիշխանական ուժերն ունենում էին մեկ կարևորագույն բացթողում կամ ոչ լիարժեք կարգավիճակ. շարժումները կամ ընդդիմադիր ուժերի համախմբումն ինքնաբավ չէին լինում։ «Բարգավաճ Հայաստանի»՝ ոչիշխանական ուժերին միանալով՝ այդ թևը կամ այդ հավասարակշռող գործոնը դարձավ ինքնաբավ, և ես համարում եմ անչափ կարևոր հանգամանք այն, որ ամսի 10-ի և 24-ի հանրահավաքներից հետո բոլոր դեպքերում քաղաքական թիմը, որն առաջնորդում է ոչիշխանական ուժերին, ոչ թե որոշում կայացրեց գնալ հանրահավաքները շարունակելու ճանապարհով և ուղղակի հասնել իշխանափոխության, իսկ դրա հնարավորությունը շատերը տեսնում էին, այլ որոշեց, որ անպայման կարողանա ամբողջ երկրով մեկ ձևավորել համաժողովրդական շարժման գրասենյակներ կամ շտաբներ՝ ամբողջ հանրությանը նախապատրաստելու վաղվա փոփոխություններին։
Բանախոսը նշել է նաև, որ համաժողովրդական շարժման գրասենյակների ձևավորման գործում իր կուսակցությունը նույնպես ավանդ ունի, որը համաձայնեցվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։
–«Իշխանափոխություն» հասկացությունը ժողովրդի մոտ շատ ավելի լավ է ընկալվում հիմա, քան որոշ քաղաքական գործիչների, քաղաքական կազմակերպությունների կողմից։
Իսկ Էդ. Շարմազանովի հայտնի արտահայտությունը, ըստ Իսագուլյանի, հավաստում է, որ կոնկրետ քաղաքական ուժ իշխանությունն ուզուրպացրել է՝ խախտելով ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածը։
–Հիմա ընդդիմության խնդիրն է այդ իշխանությունը վերադարձնել իր իսկական կրողին՝ ժողովրդին։
Որպես կարևոր ակնկալիք՝ բանախոսն ընդգծել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ հունվարի 20-ին խորհրդաժողով անցկացնելու նախաձեռնությունը.
–Տարեվերջին մյուս տարվա տարեմուտի համար արդեն նշմարվեց քաղաքական կարևորագույն գործընթաց՝ Ծառուկյանի հայտարարությունը հունվարի 20-ին համաժողով հրավիրելու կապակցությամբ, որովհետև համաժողովը, որը գումարվելու է հենց Ամանորի տոներից անմիջապես հետո, շատ կարևոր է այն առումով, որ շարժումը դառնում է վերկուսակցական գործելաոճ, որտեղ կարող են մասնակցել այն բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, շարժումները, որոնք դրա ցանկությունն ունեն։
Իսագուլյանը հավելել է, որ իր կուսակցությունը նույնպես մասնակցելու է, և հանդես է գալու նոր առաջարկներով ու մտահղացումներով։
Գառնիկ Իսագուլյան. ««Իշխանափոխություն» հասկացությունը ժողովրդի մոտ շատ ավելի լավ է ընկալվում հիմա»
Այսօրվա ասուլիսին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ամփոփելով տարին՝ նշել է, որ յուրաքանչյուր տարեվերջի Հայաստանի համարյա բոլոր քաղաքական գործիչները, քաղաքական վերլուծաբանները, տնտեսական վերլուծաբանները բավական լուրջ խնդրի առաջ են կանգնում, երբ հարց է առաջադրվում, թե Հայաստանն ինչ հաջողություններ է արձանագրել։
–Բոլորը մի տեսակ հայտնվում են մի փակուղու մեջ, որովհետև փորձում են որևէ բան առանձնացնել տարվա ընթացքում տեղի ունեցող երևույթներից, որոնցից որևէ մեկը որպես շատ տեսանելի և կարևոր երևույթ ներկայացնել՝ որպես կարևոր գործընթաց Հայաստանի ներքաղաքական կամ արտաքին քաղաքական կյանքում։
Սակայն, ըստ Գառնիկ Իսագուլյանի, կարելի է արձանագրել դրականը, որը գալիս է նախկին տարիներից, անգամ՝ սկսած 1994–ից. «Կարողացանք խաղաղությունը, հարաբերական խաղաղությունը պահպանել, և ճիշտ է՝ ղարաբաղա–ադրբեջանական սահմանում տեղի ունեցան որոշակի միջադեպեր, բայց դա չվերածվեց լայնամասշտաբ հակամարտության. դա կարելի է արձանագրել որպես դրական երևույթ»։
Բանախոի հավաստմամբ՝ դա բանակի կայացածության շնորհիվ է, որը գալիս է նախկիններից՝ նախկին իշխանություններից։
Իսագուլյանը կարևորել է արցախյան խնդրում ստատուս–քվոյի պահպանումը. «Ես ինքս միշտ մատնանշում եմ, որ ղարաբաղյան խնդիրը դե ֆակտո 1994 թ. արդեն լուծվել է, և հետագա բոլոր գործընթացները միտված են նրան, որ մենք կարողանանք այդ դե ֆակտո արձանագրած հաջողությունը դե յուրե վավերացնել»։
Ներքաղաքական կյանքում Իսագուլյանն ամենադրական երևույթն ընդդիմության միավորումն է համարում.
–Ընդդիմությունը կամ, ինչպես ասում են, ոչիշխանական ուժերը կարողացան միավորվել և օրակարգ բերել ընդհանրական հարց։ Անչափ կարևոր է սա։ Իհարկե, հիմնական կրողն այս երևույթի կամ գործընթացի, պետք է նաև խոստովանել, առանց վախենալու և ամաչելու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր, և հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Միշտ ընդդիմությունը կամ ոչիշխանական ուժերն ունենում էին մեկ կարևորագույն բացթողում կամ ոչ լիարժեք կարգավիճակ. շարժումները կամ ընդդիմադիր ուժերի համախմբումն ինքնաբավ չէին լինում։ «Բարգավաճ Հայաստանի»՝ ոչիշխանական ուժերին միանալով՝ այդ թևը կամ այդ հավասարակշռող գործոնը դարձավ ինքնաբավ, և ես համարում եմ անչափ կարևոր հանգամանք այն, որ ամսի 10-ի և 24-ի հանրահավաքներից հետո բոլոր դեպքերում քաղաքական թիմը, որն առաջնորդում է ոչիշխանական ուժերին, ոչ թե որոշում կայացրեց գնալ հանրահավաքները շարունակելու ճանապարհով և ուղղակի հասնել իշխանափոխության, իսկ դրա հնարավորությունը շատերը տեսնում էին, այլ որոշեց, որ անպայման կարողանա ամբողջ երկրով մեկ ձևավորել համաժողովրդական շարժման գրասենյակներ կամ շտաբներ՝ ամբողջ հանրությանը նախապատրաստելու վաղվա փոփոխություններին։

7or.am